«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 56.3 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է Լատվիայի մայրաքաղաքի սրտում գտնվող «Ռիգա» հյուրանոցը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ լատվիական ռուսալեզու Rus.db.lv կայքը հայտնել էր, որ «Ռիգա» հյուրանոցի սեփականատեր Բենիամին Գուրևիչը 30 մլն լատիով (շուրջ 56.3 միլիոն ԱՄՆ դոլար) հյուրանոցը գրավադրել է Հայաստանի քաղաքական գործիչ և օլիգարխ Գագիկ Ծառուկյանին:
Մեր տեղեկություններով հյուրանոցի առքուվաճառքի գործարքը կատարված է: «Մուլտի գրուպ»-ի սեփականատեր, Հայաստանի թիվ 253-րդ հարկատուն 57 միլիոն դոլարով դարձել է «Ռիգա» հյուրանոցի սեփականատերը:
Հյուրանոցի լուսանկարները դիտելու համար սեղմել այստեղ: