Wednesday, 17 06 2026
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը

Թուրք դեսպանների ժողովում PKK-ի դեմ պայքարի կապակցությամբ կայացվել է 3 կարևոր որոշում

Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ աշխարհի չորս կողմերից Թուրքիա ժամանած 200 թուրք դեսպաններ ու դիվանագետներ Անկարայում մասնակցել են «Ահաբեկչության դեմ պայքարին» նվիրված նիստին, որում քննարկվել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարը։ Այդ կապակցությամբ կայացվել է 3 կարևոր որոշում.

«1) ազատության հավասարակշռության վրա շեշտի դնում։ Թուրքիան մի կողմից պետք է ավելացնի ժողովրդավարության ուղղությամբ իր ջանքերը, իսկ մյուս կողմից շարունակի ահաբեկչության դեմ պայքարը։ Այդ պայքարի շարունակումը չի ենթադրում ժողովրդավարության և ազատությունների սահմանափակում։

2) PKK-ի ֆինանսական աղբյուրների կտրում։ Թուրքիայից անհանգստացած երկրները PKK-ն օգտագործում են որպես գործիք և այդ նպատակով սկսում են ֆինանսավորել նրան։ Դա մասնավորապես վերաբերում է եվրոպական երկրներին։ Յուրաքանչյուր թուրք դեսպան պետք է պատասխանատվություն կրի տվյալ երկրից PKK-ի ֆինանսավորումը կանխելու հարցում։

3) PKK-ի տպագիր մամուլի և նրան աջակցող կազմակերպությունների փակում։ PKK-ի տպագիր մամուլը և նրան աջակցող կազմակերպությունները եվրոպական մի շարք երկրներում զբաղված են նրա օգտին քարոզչության իրագործմամբ և զենքի առաքմամբ։ Թուրք դեսպանները պետք է պատասխանատվություն կրեն այդ ամենին վերջ դնելու հարցում»։

Հիշեցնենք, որ թեև PKK-ն հիմնադրվել է 1978 թվականին (հիմնադիր Աբդուլլահ Օջալան), Թուրքիայում նրա ակտիվ զինված պայքարը սկսվել է 1984 թվականին։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի տվյալներով, 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար։ Սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են՝ 700 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ, PKK-ի դեմ 27-ամյա պայքարը Թուրքիայի վրա արժեցել է 1 տրիլիոն դոլար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում