Թուրքիայի Մարդին քաղաքում ընթանում է 2011 թվականի շախմատի կանանց Աշխարհի առաջնության 7-րդ տուրը, որտեղ Հայաստանի հավաքականի հակառակորդն Ուկրաինայի ընտրանին է: Առայժմ ավարտվել են երեք պարտիաներ` Լիլիթ Մկրտչյան – Մարիա Մուզիչուկ 0:1, Լիլիթ Գալոյան – Իննա Գապոնենկո` 0:1, Մարիա Կուրսովա – Նատալիա Ժուկովա` 0.5:0.5:
Էլինա Դանիելյան – Աննա Ուշենինա պարտիան դեռևս չի ավարտվել, սակայն նույնիսկ Էլինայի հաղթանակի դեպքում մեր հավաքականը չի խուսափի թիմային պարտությունից:







































