«Ֆերրարի»-ի թիմը, որն ընթացիկ տարում Աշխարհի առաջնության ժամանակ տարել է միայն մեկ հաղթանակ, փետրվարի առաջին օրերին պատրաստվում է ներկայացնել նոր մրցաշրջանի համար «ամբողջովին նորացված» մեքենան:
«Այս տարի մենք հասկացանք` ինչ է նշանակում պարտվել, բայց այլևս չենք պատրաստվում դա անել: Նորից հաղթել սկսելու ժամանակն է»,- հայտարարել է «Ֆերրարի»-ի տնօրեն Լուկա դի Մոնտեզեմոլոն:
Հիշեցնենք, որ 2011 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ թիմի առաջատար Ֆերնանդո Ալոնսոն անհատական հաշվարկում չորրորդն էր, իսկ Նախագծողների գավաթում «Ֆերրարի»-ն զբաղեցրեց երրորդ տեղը` 275 միավորով զիջելով «Ռեդ Բուլլ»-ին:






































