Թուրքիայի Մարդին քաղաքում այսօր կկայանա 2011 թվականի շախմատի կանանց Աշխարհի առաջնության 7-րդ տուրը:
Հայաստանի հավաքակնն իր ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ: Հիշեցնենք, որ 6 տուրերից հետո Հայաստանի, Ուկրաինայի և Վիետնամի թիմերը վաստակել են հավասար` 6-ական միավոր և կիսում են մրցաշարային աղյուսակի 5-7-րդ տեղը:
Հայաստան – Ուկրաինա մրցավեճի զույգերն են`
Էլինա Դանիելյան – Աննա Ուշենինա,
Լիլիթ Մկրտչյան – Մարիա Մուզիչուկ,
Լիլիթ Գալոյան – Իննա Գապոնենկո,
Մարիա Կուրսովա – Նատալիա Ժուկովա:
7-րդ տուրում տեղի կունենան նաև հետևյալ մրցավեճերը` Վիետնամ – ՀԱՀ, Ռուսաստան – Թուրքիա, Հունաստան – Հնդկաստան, Վրաստան – Չինաստան:








































