Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ՄԱԿ-ի UNICEF մանկական ֆոնդի սերբական բաժանմունքին նվիրաբերել է 100.000 ԱՄՆ դոլար:
«Հուսով եմ, որ իմ օգնությունն ու աջակցությունը կօգնեն կազմակերպությանը փոխել երեխաների կյանքն ամբողջ Սերբիայում, հատկապես նրանց, ովքեր նախկինում հնարավորություն չեն ունեցել ցույց տալ իրենց բոլոր կարողությունները», – Ջոկովիչի խոսքերը մեջբերում է UNICEF-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Նովակն առաջին անգամ գլխավորեց ATP-ի վարկանիշային աղյուսակը` նվաճելով «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի երեք տիտղոս:









































