Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը, ով պետք է թողնի իշխանությունը փետրվարին, հայտարարել է, որ պատրաստվում է ժամանակավորապես մեկնել ԱՄՆ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ նրա՝ դա կօգնի լավագույն պայմանները ստեղծել երկրում՝ նախագահական ընտրություններին պատրաստվելու համար, որոնք պետք է անցկացվեն փետրվարին:
Ինքը՝ Սալեհը, չի մասնակցելու ընտրություններին, քանի որ նոյեմբերին նա խոստացել էր, որ կթողնի իշխանությունը ընտրություններից անմիջապես հետո և իր հավատարմագրերը կփոխանցի փոխնախագահին:
Նախագահը հաղորդել է, որ լավ է զգում, և իր ուղևորությունը ԱՄՆ կապ չունի բուժման հետ:











































