ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, Իրանում մեկնարկել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար պատգամավորական թեկնածուների գրանցման գործընթացը, որը պետք է տևի 1 շաբաթ։
Մեկնաբաններն ընդգծում են, որ երկրի ռեֆորմիստական կուսակցությունների մեծ մասը որոշել է անտեսել 2012 թվականի մարտին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, քանի որ իրանական իշխանությունները պայմաններ չեն ստեղծել ազատ քվեարկության և արդյունքների արդար հրապարակման համար։
Իսկ դա նշանակում է, որ ռեֆորմիստների բացակայության պայմաններում խորհրդարանական մանդատների համար պայքարը մղվելու է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի համակիրների ու հակառակորդների միջև։
Փորձագետները ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ այդ ընտրություններից հետո փոփոխության չի ենթարկվի Իրանի արտաքին քաղաքականությունը։









































