Այսօր առավոտյան` ժամը 09.44-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է «Առաջին լրատվական»-ին ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆորդ» մակնիշի և «Գազ-66» մակնիշի բեռնատար (վարորդ` Ա. Ավագյան, ավտոմեքենան պատկանում է «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին) ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` Վրաստանի քաղաքացի, 1976 թ. ծնված Կախա Կոցելավան տեղի ուժերով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի հիվանդանոց: : Ըստ բժիշկների` նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Վրաստանի քաղաքացի, 1970 թ. ծնված Շալվա Գուռալիի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:












































