Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, Ստամբուլի 9-րդ ծանր հանցավորությունների դատարանը քննել է օրեր առաջ «Քրդական համայնքների միության» (KCK) գործի շրջանակներում ձերբակալված 42 լրագրողների գործը։ Դատարանը որոշել է ազատ արձակել նրանցից 6-ին, իսկ մնացյալ 36-ին՝ կալանավորել։
Բանտ ուղարկված լրագրողները մեղադրվում են «Ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Մարդու իրավունքների հարցով Եվրոպայի խորհրդի կոմիսար Թոմաս Համարբերգը հայտարարել էր, որ Թուրքիայում ազատազրկված են մոտ 70 լրագրողներ, որոնք հանցագործներ չեն և բանտերում են հայտնվել իրենց մասնագիտական գործունեության պատճառով։











































