Դեկտեմբերի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դուդուկահար Արմեն Պետրոսյանի համերգը:
Վերջինս «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի մենակատարն է:
Ա. Պետրոսյանին կնվագակցեն Ստյոպա Սարգսյանը (դհոլ), Նարեկ Մնացականյանը (դամ), «Նարեկացի» ժողնվագարանների համույթը` գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ:
Ծրագրում կհնչեն ժողովրդական, աշուղական, պարային մեղեդիներ, Կոմիտաս:
Միջոցառումն անցկացվում է ի պաշտպանություն Նարեկ Հարթունյանի:









































