Միջազգաին ժողովրդավարական միությունը հրաժարվում է ճանաչել ՌԴ Պետդումայի դեկտեմբերին անցկացված ընտրությունների արդյունքները: Այն առաջարկում է չեղյալ հայտարարել ընտրություններն ու անցկացնել նորը:
Կազմակերպությունը նշում է, որ ընտրությունների արդյունքները պատճառ դարձան ԽՍՀՄ փլուզումից հետո ամենամեծ մասսայական ցույցերի կազմակերպման համար:
Газета.Ru-ն գրում է, որ միջազգային ժողովրդավարական միությունն այս եզրակացությանն է եկել` հաշվի առնելով միջազգային դիտորդների կողմից հրապարակված բազմաթիվ անօրինականությունները:









































