2011 թվականի կարևորագույն գիտական հայտնագործություն է համարվել այն, որ ՄԻԱՎ–ով հիվանդներին հակառետրովիրուսային դեղերով բուժելը նրանց նվազ վարակիչ է դարձնում:
Fox News-ը հայտնում է, որ գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի ամենամյա լավագույն տասնյակում տեղ են գտել այնպիսի հետազոտութուններ, որոնք կապված են մալարիայի բուժման, տիեզերքի հետ նոր կապեր հաստատելու միջոցների, ինչպես նաև այն ուսումնասիրությունների հետ, որոնք ժամանակակից մարդուն կապում են նախնադարյան մարդկանց հետ:
Հիշեցնենք, որ գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիան համարվում է Science ամսագրի հրատարակիչը: