Մուամար Քադաֆիի իշխանության օրոք նավթային բիզնեսը Լիբիայում շատ կոռումպացված է եղել:
Ինչպես գրում է Reuters-ը, այս համակարգում կոռուպցիան նորություն չէ։ Հեղափոխությունից հետո մի շարք փաստաթղթեր հասանելի են դարձել լրատվամիջոցին: Նրանցում ներկայացված են ուշացած ֆինանսական հաշվետվություններ, կեղծված ամսաթվերով գործարքներ, բանկերի բազմաթիվ հաշվեհամարներ, ցածր արժեք ունեցող ակտիվներ:
Երկրի նոր կառավարությունը ստիպված է լինելու բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել` նավթային համակարգը կոռուպցիայից մաքրելու համար:











































