ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ուրբաթ օրը որոշում է ընդունել, որի համաձայն՝ երկու ամսով հարկերից ազատվել է աշխատավարձի ֆոնդն ու չի պակասեցվել գործազրկության թոշակը:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը գրում է, որ այս որոշման հաստատումը Բարաք Օբամայի իսկական հաղթանակն էր պալատում մեծամասնություն կազմող հանրապետականների նկատմամբ:
Ընդունված որոշման համաձայն՝ աշխատավարձը շաբաթական կբարձրանա միջինը 20 դոլարով, և կպահպանվի 2 մլն գործազուրկների թոշակը:







































