Thursday, 18 06 2026
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը

Մարինե Պետրոսյան. Ինցեստից այն կողմ. Blog

Հրապարակախոս Մարինե Պետրոսյանը E էլեկտրոնային ամսագրի (ejourna.am) իր բլոգում գրում.

Անցած տարի էր` նայեցի Սերժ Մելիք-Հովսեփյանի բեմադրած ներկայացումը` «Հորաքույրը և ես»։ Որ ասեմ լավն էր` բան ասած չեմ լինի, հստակ հիշում եմ` ինչ թանձր զգացողություն էր մեջս`ծանոթ, հին ու ծանոթ զգացողություն, որը վաղուց չէի ապրել։ Էն ժամանակ ուզում էի գրել էտ ներկայացման մասին, բայց չկարողացա։ Երևի հուզմունքս էր շատ։ Էս անգամ` նոյեմբերի 30-ին նայելով Սերժի նոր ներկայացումը, նույն զգացումն ապրեցի, ու որոշեցի, որ անպայման կգրեմ։ Հիմա գրում եմ։ Բայց ասելիքս` հիմնական ասելիքս ձեզ փոխանցելու համար նախ պետք ա մի քիչ պատմեմ ներկայացումը։ Համբերող եղեք։

Պիեսը կոչվում ա` «Մայր»։ Կին ա նստած բեմի կենտրոնում (կնոջ դերում` Նարինե Գրիգորյան), խմած ա ոնց որ, ամեն դեպքում` խոսքերը ահագին անկապ են, աթոռի կողքին էլ շիշ ա դրած։ Ամուսինը տուն ա եկել աշխատանքից (կամ գուցե ոչ աշխատանքից), հաջորդ առավոտ մի քանի օրով պետք ա գնա սեմինարի (կամ գուցե ոչ սեմինարի` սիրուհու հետ ժամանակ անցկացնելու), կնոջը հարցնում ա` լա՞վ ես, սա նախ ասում ա` հա, բայց հետո էլի խոսում խոսում ա, ու մենք հասկանում ենք որ կինը լավ չի, հեչ լավ չի։ Հասկանում ենք, որ կինը մենակ ա` չի աշխատում, ամբողջ օրը տանն ա, ամուսնուն չի սիրում, ավելի ճիշտ` ատում ա, երեխաները`տղա ու աղջիկ, մեծացել հեռացել են տնից, տղայի հեռանալու համար կինը շատ ա տանջվում, անընդհատ sms-ներ ա ուղարկում, պատասխան չի ստանում։ Տղան սիրած աղջիկ ունի, որին կինը խանդում ա։ Էսքանը` ոնց որ թե հաստատ իրականությունն ա։ Մնացածը լավ չի հասկացվում` իրականություն ա, թե կնոջ պատրանքներն են։ Որովհետև նույն տեսարանը մի քանի տարբերակով կրկնվում ա։ Մի օր տղան սիրածի հետ կռվում,վերադառնում ա տուն։ Կինը երջանկությունից քիչ ա մնում մեռնի, հագնում ա իրա նոր կարմիր զգեստը, տղային հրավիրում ա միասին ռեստորան գնալու։ Հենց էտ ժամանակ էլ հայտնվում ա տղայի սիրածը ու ի վերջո տղային համոզում տանում ա իրա հետ։ Սա` տղայի վերադարձի մեկ տարբերակն էր։ Մյուս տարբերակում տղան վերադառնում ա, հետո հայտնվում ա սիրածը, բայց մայրը խաբում ա թե` տղան տանը չի, սիրածին հետ ա ուղարկում, գրած նամակն էլ պատռում չի տալիս որդուն։ Տղան գլխի ա ընկնում սրա մասին, ջղայնանում թողնում գնում ա։

Ներկայացման վերջն էլ լավ չի հասկացվում` երազ ա, թե իրականություն։ Կինը բռով քնաբեր ա խմում, գալիս-տանում են հիվանդանոց։ Տղան գալիս ա, զրուցում են մոր հետ, վերջում տղան մորը խեղդում ա։ Մյուս տեսարանում մայրը նորից կենդանի ա, բայց էլի հիվանդանոցում, ամուսինն ա գալիս, կինը հիշողությունների գիրկն ա ընկնում` տղան փոքր էր դեռ, ինչ երջանկություն էր երեխա ունենալը, ինչ երջանիկ էր ինքը, ոնց էր ուրախանում տղայի ամեն շարժումի վրա, ոնց էր ուրախանում որ տղան մեծանում էր։ «Եվ ինչի՞ համար էր էտ ամեն ինչը, ինչի՞ համար էր»։ Վարագույրը իջնում ա։

Ներկայացումը պատմեցի, բայց հիմնական ասելիքս էս պատմածիս մեջ չկար։ Որովհետև նույն էս պատմությունը կարելի էր բեմադրել շատ տարբեր ձևերով։ Կարելի էր շեշտը դնել ընտանեկան խնդիրների վրա, ու էտ դեպքում կարող էինք ասել,թե պիեսում վատ մայր ա պատկերված, որը փորձանք ա դառնում սեփական որդու գլխին` էնքան ա սիրում, որ չի թողնում տղան սեփական կյանքով ապրի։ Կարելի էր աղմուկ հանելու խնդիր դնել, ու ներկայացումը կարող էր դառնալ պատմություն ինցեստի մասին կամ առնվազն` դրա շուրջ։ Որովհետև ակնհայտ ա, որ էս պիեսում կնոջ սերը որդու նկատմամբ առանձնապես մայրական չի, ավելի շուտ կնոջ սեր ա տղամարդու նկատմամբ։ Բայց Սերժ Մելիք-Հովսեփյանի արած ներկայացումը ինցեստի մասին չի ու ոչ էլ դրա շուրջ։ Էս ներկայացումը հասնում ա մի տեղ, որը ինցեստից էն կողմ ա, «ով ա մեղավոր» հարցից էն կողմ, մեղքից ու մեղավորությունից էն կողմ։ Երբ որ կինը ներկայացման վերջում ասում ա` «Եվ ինչի՞ համար էր էտ ամեն ինչը, ինչի՞ համար էր», ինքը էտ հարցը չի տալիս ոչ ամուսնուն, որ կողքին նստած ա, ոչ էլ հանդիսատեսին։ Հարցը չի կարող ուղղված լինել հանդիսատեսին, քանի որ հանդիսատես էտ պահին արդեն չկա, ներկայացում նայողը նույնանում ա ներկայացման գլխավոր հերոսի հետ (տվյալ դեպքում` հերոսուհու), ու տեղի ա ունենում էն, ինչը հին հույները անվանում էին կատարսիս։

Արվեստը միշտ սեփական հերոսի (տվյալ դեպքում` հերոսուհու) կողմից ա։ Քաղաքականության մեջ միշտ կան հակառակ կողմեր, սոցիալական կյանքում կան դասակարգեր ու խավեր` հաճախ հակադիր շահերով, կյանքում կան հակառակ սեռեր` փոխադարձ սիրով ու ատելությամբ։ Արվեստ անողը էս ամեն ինչի մասին պատմում ա, սրտի խորքում ունենալով նպատակ` դրա միջով ու դրա միջոցով հասնել մի տեղ, ուր վերանում են դասերն ու խավերը, ազգերն ու նույնիսկ սեռերը, ու մնում ա մարդը, որ բեմի վրա հարց ա տալիս` «Եվ ինչի՞ համար էր էտ ամեն ինչը, ինչի՞ համար էր», և հանկարծ զգում ես, որ դու ես բեմի վրա խոսողը, եթե անգամ դու տղամարդ լինես ինքը կին, մեկ ա` դու ես, եթե անգամ դու ծեր լինես ինքը ջահել, մեկ ա` դու ես, արվեստը քո ձայնն ա, արվեստը քո կողմից ա` մարդու, որին խոստացվում ա երջանկությունը, որի ձեռքերի մեջ մի պահ հայտնվում ա երջանկությունը, իսկ հետո չքանում։ «Եվ ինչի՞ համար էր էտ ամեն ինչը, ինչի՞ համար էր»։ Հին ու պարզ, ոմանք կասեն նույնիսկ` պարզունակ պատմություն։ Բայց էս ա մարդու պատմությունը։ Ուրիշ պատմություն չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում