Ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«ԵՄ-ը աջակցում է տվյալ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ցանկանում է, որ տվյալ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով։ ԵՄ-ը փորձում է նոր ուղիներ որոնել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն աջակցելու համար։ Դրա վառ վկայությունը Հարավային Կովկասում ԵՄ-ի ներկայացուցչի պաշտոնում Ֆիլիպ Լեֆորի նշանակումն է։
Նրա մանդատում ներառված է նաև տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորումը և գոյություն ունեցող մեխանիզմներին աջակցելը։ Պետք է կենտրոնանալ հակամարտության կարգավորման վրա և ոչ թե ժամանակ վատնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխելու վրա»։









































