Wednesday, 17 06 2026
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում

ՄԻԵԴ-ի որոշմամբ` «պետության կարիքների» 5 զոհեր փոխհատուցում կստանան ՀՀ պետբյուջեից

Մարդու իրավունքների Եվրադատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխհատուցի Երևանի կենտրոնում էլիտար բնակարանաշինության ծրագրի իրականացման համար իրենց տներից վտարված ևս 5 ընտանիքի՝ նրանց սեփականության իրավունքները խախտելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն ռադիոկայանը»-ը, խոսքը Բուզանդի և Պուշկինի փողոցների նախկին բնակիչների մասին է, որոնք 2004-2005թթ. դարձել են «պետության կարիքների զոհեր»:

Հայաստանի կառավարությունը Եվրադատարանի առաջ պարտավորվել է Բուզանդի 25 հասցեի նախկին բնակիչներ Սեդրակ Բաղդասարյանի, Լևոն Ղասաբյանի և Գրիգորի Ղարիբյանի ընտանիքներին բնակարաններ հատկացնել նրանց քանդված տների տեղում կառուցված բարձրահարկ շենքում, իսկ Բուզանդի 15 և Պուշկինի 34 հասցեների բնակիչներ Աշոտ Պողոսյանին ու Իրինա Եդիգարյանին տրամադրել գումարային փոխհատուցում` Պողոսյանին` 45 հազար եվրոյին համարժեք, իսկ Իրինա Եդիգարյանին՝ 29,5 միլիոն դրամ:

Հայաստանի կառավարությունը առաջիկա երեք ամսում պետք է կատարի Եվրադատարանի որոշումները։

Իրինա Եդիգարյանը Պուշկինի փողոցում գտնվող իր պապենական տանից բռնի վտարվել էր 2004թ. հոկտեմբերի 6-ին։ ԴԱՀԿ-ի աշխատակիցները հաշվի չէին առել, որ նրա քույրը` 45-ամյա Նորա Եդիգարյանը, մահամերձ է։ Վերջինս վտարվելուց հետո մահացավ։

Իրինա Եդիգարյանի փաստաբան Վահե Գրիգորյանի փոխանցմամբ` Իրինա Եդիգարյանի ընտանիքին ի սկզբանե առաջարկվել է 13 հազար դոլարի փոխհատուցում, իսկ Բուզանդի 15 հասցեից վտարված Աշոտ Պողոսյանին (ում քանդված տան տեղում հիմա փոս է եւ աղբավայր)` 14 հազար դոլարի փոխհատուցման որոշում է կայացված եղել:

Եվրադատարանի հետ հարց ու պատասխանի ժամանակ Հայաստանի կառավարությունը անվերապահորեն ընդունել է նրանց սեփականության պաշտպանության իրավունքները խախտելու փաստը եւ պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել Եդիգարյանին` 29,5 միլիոն դրամ, Պողոսյանին՝ 45 հազար եվրո: Եվրադատարանը փոխհատուցման չափը համարել է բավարար եւ գործի քննությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել:

Փաստաբան Վահե Գրիգորյանը հարցնում է. «Եթե Հայաստանի կառավարությունը համաձայն է, որ մարդկանց իրավունքները խախտված են, ինչո՞ւ 6-7 տարի առաջ նրանց տներից զրկելիս արդարացի փոխհատուցման որոշումներ չէր կայացնում»:

«Եթե ժամանակին անեին, կառուցապատողը կվճարեր այդ գումարները, այսինքն՝ մասնավոր բիզնեսմենը։ Եվ իրենք դա ժամանակին չարեցին, հիմա այս գումարները պետք է վճարի պետական բյուջեն, որովհետեւ սա կառավարության խոստացած գումարներն են: Ես ուղիղ ասեմ՝ սոված երեխաների հաշվին փոխհատուցվում են ժամանակին գերշահույթ ստացած կառուցապատող կազմակերպությունների, դրանց բաժնետերերի, անիրավ դատավորների գործած ապօրինությունները: Սոված երեխաների հաշվին փոխհատուցվում են ժամանակին գերշահույթ ստացած կառուցապատող կազմակերպությունների, անիրավ դատավորների գործած ապօրինությունները»,- պարզաբանում է փաստաբան Վահե Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանի տվյալներով` ընդհանուր առմամբ Եվրադատարանը Երևանի կենտրոնից վտարված 8 ընտանիքների վերաբերյալ արդեն որոշում է կայացրել և Հայաստանի բյուջեից փոխհատուցվող գումարի չափը արդեն անցնում է կես միլիոն դոլարից:
Ստրասբուրգում տեղակայված Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այժմ ուսումնասիրում է ևս 10 դիմում։

«Յուրաքանչյուր այսպիսի որոշում հստակ պատասխան է վտարման տարիներին տեղի ունեցող գործընթացների ընթացքում հանրապետության նախագահ Քոչարյանի այն խոսքերին, որ ամեն ինչ տեղի է ունենում օրինականության սահմաններում։ Ամեն ինչ ոչ միայն օրինականության սահմաններում տեղի չի ունեցել, այլ տեղի է ուենցել թալանի տրամաբանության շրջանակներում», – հայտարարել է փաստաբանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելել է, որ իշխանությունները միայն իրենց սեփական շահերի մասին են հոգում։

«Նրանք պատրաստ են Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին փոխհատուցել ցանկացած վնաս, միայն թե իրենց բիզնես շահերը առաջ գնան։ Նրանք չեն ափսոսում Հայաստանի Հանրապետության բյուջեն և փողը՝ մի բան, որը իրենցը չէ», – ասում է Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում