Թուրքիայի Մարդին քաղաքում կայացած 2011 թվականի շախմատի կանանց Աշխարհի առաջնության 5-րդ տուրում մրցաշարի առաջատարը` Չինաստանի հավաքականը, տարավ իր 5-րդ անընդմեջ հաղթանակը` 0:4 հավով առավելության հասնելով Ռուսաստանի թիմի նկատմամբ, և վաստակեց 10 միավոր:
Առաջատարին 1 միավորով զիջում է Հնդկաստանի ընտրանին, որն իր հերթին 4:0 հաշվով ջախջախեց Վիետնամի ներկայացուցիչներին:
Մյուս մրցպայքարներում Վրաստանի հավաքականը հաղթեց Հունաստանի, Ուկրաինայի ընտրանին` ՀԱՀ-ի, իսկ Հայաստանի թիմը` Թուրքիայի ներկայացուցիչներին:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Չինաստան – 10 միավոր
2. Հնդկաստան – 9
3. Վրաստան – 7
4. Ռուսաստան – 6
5. Ուկրաինա – 5
6. Հայաստան – 4
7. Վիետնամ – 4
8. Թուրքիա – 4
9. Հունաստան – 1
10 ՀԱՀ – 0







































