Եվրամիության խորհուրդը հինգշաբթի օրը թույլատրել է Իրաքի և ԵՄ-ի միջև համագործակցության համաձայնագիր ստորագրել: Այս մասին հաղորդում է РИА Новости–ն՝ հղում անելով ԵՄ խորհրդի մամլո-ծառայության ներկայացուցչին:
Ըստ նրա՝ այս համագործակցությունը կդառնա առաջին պայմանագրային փաստաթուղթը ԵՄ-ի և Իրաքի հարաբերություններում: Ըստ այս համաձայնագրի՝ պետք է ակտիվացվեն երկկողմ առևտրատնտեսական կապերը, պետք է պայքար մղվի ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ:
Թե երբ է ստորագրվելու այդ համաձայնագիրը, դեռ պարզ չէ:
ԵՄ-ում բազմիցս հայտարարել են Իրաքի վերակառուցման և երկրի քաղաքացիների կյանքի բարելավման հարցում կարևոր դեր խաղալու մտադրության մասին։











































