Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դադարեցնում է ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ, չեղյալ է հայտարարում թուրքական օդանավակայաններում ֆրանսիական մարտական ինքնաթիռների վայրէջք կատարելու, ինչպես նաեւ նավահանգիստներում ֆրանսիական մարտանավերի խարիսխ գցելու թույլտվությունը։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից անմիջապես հետո Թուրքիան հայտարարել էր, որ անորոշ ժամանակով հետ է կանչում Ֆրանսիայում իր դեսպանին:
Օրինագիծը Սենատի Վերին Պալատում քվեարկության կդրվի մինչեւ 2012 թվականի փետրվարը:








































