ԱՄՆ դատարանը Չինաստանում ծնված Կեսյու Հունային 7 տարվա ազատազրկման է դատապարտել՝ Չինաստանի օգտին լրտեսության համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, հետաքննության տվյալներով, դատապարտյալը 2007-2010թթ. ընթացքում Չինաստանին գաղտնի տեղեկություն է տրամադրել ամերիկյան Dow AgroSciences ագրարային ընկերության մասին, որտեղ նա աշխատում էր: Տվյալները վերաբերում էին օրգանական պեստիցիդների ուսումնասիրությանը:
Բացի այդ, Կեսյուե Հունան նաև մեղավոր է ճանաչվել Cargill ընկերությունից կոմերցիոն բնույթի տեղեկություն գողանալու մեջ:








































