«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 9.00-ից մինչև դեկտեմբերի 24-ը` ժամը 9-00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթի 14-րդ , 15-րդ փողոցների և 8-րդ, 9-րդ կիլոմետր թաղամասերի, Արին-Բերդ փողոցի և նրբանցքների, Արցախի 4-րդ նրբանցքի, Էրեբունի օդանավակայանի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:









































