News Georgia-ի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և նրա կնոջ՝ Եկատերինա Խվեդելիձեի քաղաքացիության վերաբերյալ վերջնական դատավճիռը կայացվելու է դեկտեմբերի 27-ին։ Այս մասին հայտարարել է Իվանիշվիլիի փաստաբան Էկա Բեսելիան։
Նշվում է, որ այդ դատական հայցը ներկայացվել է հոկտեմբերի 21-ին։
Հիշեցնենք, որ երբ Իվանիշվիլին այս տարվա հոկտեմբերի 5-ին հայտարարեց, թե մտադիր է կուսակցություն ստեղծել և դրանով մասնակցել 2012 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, դրանից 6 օր անց նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով Իվանիշվիլիին ու նրա կնոջը զրկեցին Վրաստանի քաղաքացիությունից։









































