«Անժի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Կառլոսը բրազիլական Bandeirantes հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Մախաչկալայի ակումբը կփորձի ձեռք բերել երկու բրազիլացի կիսապաշտպանների` 22-ամյա Գանսոյին և 19-ամյա Լուկասին, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Սանթոս»-ում և »Սան Պաուլու»-ում:
Ըստ Lance.net-ի, «Անժի»-ի նախագահ Սուլեյման Կերիմովը ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման համար Ռոբերտո Կառլոսին տրամադրել է անհրաժեշտ գումարը:
Գանսոյի պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2015 թ., որտեղ որպես հրաժարագին նշվում է 50 մլն եվրոն, իսկ Լուկասի պայմանագիրը նախատեսված է մինչև 2016թ.` 80 մլն եվրո հրաժարագնով:








































