Հոլանդիայի գավաթի խաղարկության «Այաքս» – «ԱԶ Ալկմար» հանդիպման ժամանակ տեղի ունեցավ տգեղ միջադեպ: «Այաքս»-ի երկրպագուներից մեկը, մտնելով խաղադաշտ, հարձակվեց հյուրերի դարպասապահի վրա: Ալվարադոն տապալել է կարգազանցին և շարունակել ծեծի ենթարկել:
Խաղի գլխավոր մրցավարը կատարվածի համար կարմիր քարտ ցույց տվեց դարպասապահին, որից հետո «Ալկմար»-ի գլխավոր մարզիչն իր խաղացողներց պահանջեց լքել խաղադաշտը: Խաղը մնաց անավարտ:





































