Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ քննադատել է Ֆրանսիային՝ կապված նրա խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության օրինագծի այսօրվա դիտարկման հետ.
«Սարկոզիի արարքն «ամոթալի» է։ Եթե ես մեկնեմ Փարիզ և ինձ հարցնեն «այսպես կոչված» Հայոց ցեղասպանության եղելության մասին, ի՞նչ պետք է պատասխանեմ ես։ Կամ էլ ես պետք է պատասխանեմ, որ Ֆրանսիայի խորհրդարանն առավել լավատեղյակ է դրանից, քան մենք՝ թուրքերս։
Բնականաբար, ես չեմ լռի և կասեմ ճշմարտությունը։ Իսկ եթե նույն կարծիքն արտահայտեն թուրքական ծագում ունեցող Ֆրանսիայի քաղաքացիները, դուք նրա՞նց էլ կձերբակալեք»։









































