Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը հետմահու կպարգևատրվի ԱՄՆ ձայնագրման ազգային ակադեմիայի «Գրեմմի» մրցանակով:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մրցանակը կշնորհվի այն սարքերի համար, որոնց միջոցով «մարդիկ երաժշտություն են լսում, հեռուստատեսային հաղորդումներ և կինոֆիլմեր դիտում, գիրք կարդում»: «Գրեմմի» մրցանակաբաշխությունը կկայանա 2012թ. փետրվարի 12-ին: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հիմնական համերգից մեկ օր առաջ:
Հիշեցնենք, Սթիվ Ջոբսը մահացել է 2011թ. հոկտեմբերի 5-ին՝ 56 տարեկանում:







































