«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՊԵԿ-ի կողմից ստուգումներ են իրականացվել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը պատկանող «Նարեկ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում:
«Խոսքը Գյումրի-Երևան մայրուղու վրա գտնվող համալիրի մասին է: Ըստ լուրերի՝ այնտեղ հայտնաբերվել են հարկային պարտավորություններից խուսափելու փաստեր: Մարզպետ Սահակյանը, սակայն, հերքեց: «Նման բան չկա, Նաիրին (նկատի ունի եղբորը-Ա.Գ.) սաղ իրա կյանքը դրել է երկրի, պետության ժողովրդի համար»,-ասել է նա:
Երեկ Էլ Արագածոտնի մարզպետի եղբորը խախտումների մեջ է մեղադրել նաև Աժ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Վերջինս վարչապետին ու փոխվարչապետին ուղղված նամակում Ս. Սահակյանի եղբորը մեղադրել Է Արագածավանի թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքներում խախտումներ թույլ տալու մեջ»:








































