42–ամյա մոդել Ստեֆանի Սեյմուրը կարճ ժամանակամիջոցում կարողացել է վերականգնել գեղեցիկ մարմինը:
16 տարեկանից Սեյմուրն աշխատում է պոդիումի վրա և շատ անգամ է իրեն զրկել համեղ ուտելիքներից ու հաճախել մարզասրահներ: Տարիների ընթացքում նրա համար ավելի դժվար էր դառնում պայքարել մարմնի թերությունների դեմ: Մեկ տարի առաջ լողափում արված նկարներում նա այնքան էլ լավ տեսք չուներ:
Ինչես գրում է Экспресс газета թերթը, վերջին շրջանում Սեն–Բարտա լողափում արված նկարներում նրա տեսքն ուղղակի հիանալի է: Մարմինը կարգի բերելու և ավելորդ քաշից ազատվելու համար մոդելն առանձնապես բարդ բաներ չի արել: Նա դիետա է պահել և զբաղվել սպորտով:
Հիշեցնենք որ Սեյմուրը եղել է Calvin Klein, Chanel , Iceberg, L’Oréal, Louis Vuittоn, Versace, Yves Saint Laurent բրենդների դեմքերից մեկը:





















































