«Առաջին լրատվականի» այն հարցին, թե ի՞նչ ապագա է կանխատեսում հետխորհրդային այն երկրների համար, որոնք գտնվում են Ռուսաստանի ազդեցության ներքո, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը պատասխանեց. «Ինձ թվում է` կլինի վերադարձ դեպի նախկին Խորհրդային Միությունը: Պատմությունը կրկնվում է, և կրկնվում են նախկին մեթոդները: Հենց նախկին այլախոհ Վլադիմիր Բուկովսկուն Մոսկվայի օդանավակայանում կանգնեցնելը և նրան ստուգելը ցույց են տալիս, որ Ռուսաստանը չեկիստական պետություն է: Ազգամիջյան բախումները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում, ցույց են տալիս, որ այդ շոուները կազմակերպված են հենց չեկիստական Ռուսաստանի կողմից: Այդ ամենն ունի հեռուն գնացող հետևանքներ` ճնշելու ազատությունն ու մարդու իրավունքները: Լուրջ մտավախություններ կան, թե ինչ ապագա է սպասվում հետխորհրդային պետություններին»: