ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Բեռնար Ֆասիեին ակտիվ գործունեության համար:
Հանդիպմանը պարոն Ֆասիեն վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորը ևս կշարունակի ջանքեր ներդնել այդ ուղղությամբ:










































