«Մանչեսթեր Սիթի»-ն Էդեն Ազարի տրանսֆերի ձեռքբերման համար պատրաստել է 30 մլն ֆունտ: Ինչպես տեղեկացնում է անգլիական մամուլը, Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած «Արսենալ»-ի դեմ խաղից հետո, որը Սամիր Նասրին ամբողջովին տապալեց, Ռոբերտո Մանչինին սկսել է հետաքրքրվել տաղանդավոր բելգիացու ծառայություններով:
Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը հայտարարել է, որ ցանկանում է լքել «Լիլլ»-ը, իսկ ակումբի նախագահ Միշել Սեյդուն նշել է, որ խաղացողին 50 մլն ֆունտից պակաս գումարով բաց չի թողնի:
Բացի քաղաքայիններից Ազարի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Ռեալ»-ը, «Ինտեր»-ը և «Արսենալ»-ը:
20-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 18 խաղ և խփել 6 գնդակ:





































