Tuesday, 14 05 2024
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կոնգրեսը «ճանաչեց» Կարախանյանին

Հայ ազգային կոնգրեսը փաստացի ընդունեց իր, այսպես ասած, ռուսամետությունը՝ հայտարարելով, որ կազմակերպական օժանդակություն է ստանում Մոսկվայի հայկական «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանից: Այդ մասին իր այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ նաև շեշտելով, որ հատուկ կարևորում են Ռուսաստանի՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ կապը: Սա բավական ֆունդամենտալ հանգամանք է Հայաստանի քաղաքական դաշտում, որ մեջտեղ է բերում Կոնգրեսը ընտրությունից առաջ:

Բանն այն է, որ ՀԱԿ-ը կարծես թե ակնարկում է, որ ընտրությանը հանդիսանալու է, այսպես ասած, ռուսական կողմնորոշման ուժ կամ հանդես է գալու ռուսամետության դիրքերից: Եվ այս ֆոնին կարծես թե պատահական չի թվում օրերս Սմբատ Կարախանյանի հայկական մամուլին տված մի հարցազրույցը, որում նա Հայաստանի իշխանությանը մեղադրում էր մեր երկրում ամենաարևմտամետ ուժը լինելու համար: Դրանից հետո Կոնգրեսը, այսպես ասած՝ ճանաչելով կապը Կարախանյանի հետ, փաստացի շարունակում է նրան՝ հայտարարելով, որ Հայաստանում ռուսամետ ուժը ոչ թե իշխանությունն է, այլ ընդդիմությունը:

Այլ կերպ ասած՝ Հայաստանի ընդդիմությունը ընտրական շրջանին ընդառաջ է գալիս Ռուսաստանի աջակցության ակնկալիքով կամ հենց աջակցությամբ: Իսկ այդ հանգամանքը բավական հետաքրքիր է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, որտեղ Պետդումայի ընտրությունից հետո իրավիճակը ոչ թե ավելի որոշակիանում է, և հստակվում Պուտինի նախագահությունը, այլ կարծես թե տեղի են ունենում բավական խորքային պրոցեսներ, որոնք կարող են, իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում, Ռուսաստանում եթե ոչ առերևույթ, ապա գոնե խորքային տեսանկյունից էապես սրել ներիշխանական պայքարը:

Եվ այստեղ արդեն հարց կարող է առաջանալ, թե որ Ռուսաստանն է աջակցելու Կոնգրեսին, կամ Ռուսաստանի իշխանության որ թևը: Թեև, մյուս կողմից, կա հետևյալ խնդիրը՝ իսկ ընդհանրապես ունի՞ արդյոք Ռուսաստանի աջակցություն Կոնգրեսը, թե պարզապես փորձում է այդ կերպ խաղարկելով Ռուսաստանի անունը՝ աջակցության սերմեր փնտրել Արևմուտքում, կամ պարզապես փորձել մրցակցություն առաջացնել Արևմուտքի և Ռուսաստանի միջև իրեն աջակցելու հարցում:

Այստեղ, իհարկե, իրավիճակը իսկապես հետաքրքրական է, որովհետև Հայաստանի իշխանությունն էլ վերջին շրջանում իսկապես բավական ակտիվացրել է շփումներն Արևմուտքի հետ: Այստեղ գուցե իսկապես առկա է արևմտամետության խանդ Մոսկվայի մոտ, ինչը սակայն դեռ չի նշանակում աջակցություն Կոնգրեսին, այլ Կոնգրեսն ընդամենն ակնկալում է այդ իրավիճակից օգտվել և օգտագործել Սերժ Սարգսյանի ոչ միայն ներքին խնդիրները ԲՀԿ-ի հետ, այլ նաև արտաքին խնդիրները Մոսկվայի հետ:

Բայց ԲՀԿ-ի հետ Սարգսյանի խնդիրները խաղարկելն ու դրանից նպաստավոր պտուղներ քաղելը Կոնգրեսի մոտ կարծես թե չի ստացվում: Կստացվի՞ արդյոք այդ փորձը արտաքին իմաստով, այսինքն՝ Ռուսաստանի հետ խնդիրները խաղարկելու իմաստով: Բանն այն է, որ, համենայն դեպս, առայժմ Ռուսաստանը Հայաստանի իշխանության հանդեպ խանդի դրսևորում պաշտոնական մակարդակով, թեկուզ ակնարկի տեսքով, կարծես թե ցույց չի տվել: Իհարկե, կասկած չկա, որ այն կլինի, եթե Հայաստանում շարունակվեն ներքաղաքական այն գործընթացները, որոնք ակնհայտորեն տանում են իշխանական քրեաօլիգարխիկ համակարգի որոշակի ապամոնտաժման՝ հիմնականում ոչ թե ներքին բարեփոխումների, այլ պարզապես հենց արևմտյան ճնշումների կամ նուրբ միջամտությունների շնորհիվ:

Բարեփոխվող Հայաստանը Ռուսաստանի համար մեծ վտանգ է, քանի որ այդ Հայաստանը կարող է ինչպես հավասարը հավասարի հետ խոսել Մոսկվայի հետ, իսկ Մոսկվան դա, բնականաբար, չի ուզում: Եվ այս համատեքստում հարց է առաջանում՝ իսկ ուզո՞ւմ է դա արդյոք Հայաստանի ընդդիմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում