Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի սևծովյան շրջանում ընկած Թոքաթի նահանգում բնակվող 24-ամյա թուրք շինարար Ադնան Քայմաքը, որը մասնագիտությամբ խառատ է, պատրաստել է հեռակառավարվող «խելացի մեքենա», որը շարժման մեջ է դրվում բջջային հեռախոսի հաղորդագրությամբ։
Մետաղե ջարդոնից պատաստված այդ մեքենան ունակ է զարգացնել մինչև 40 կիլոմետր/ժամ արագություն։ Ադնանը նշել է, որ այդ մետաղե ջարդոնը վերցրել է տեղի ձեռնարկություններից մեկից, և այն վերածել «խելացի մեքենայի», որով կարելի է տեղաշարժվել, իսկ դաշտում էլ այն գործածել որպես տրակտոր։
Մեքենան շարժման մեջ դնելու համար Ադնանն ուղարկում է «Մոտ արի» կարճ հաղորդագրություն (SMS): Այն կատարում է նաև տիրոջ այլ պահանջները։ Քայմաքն ընդգծում է, որ եթե ավելի շատ միջոցներ ունենար, ապա կստեղծեր առավել կատարյալ սարք։





































