Wednesday, 24 06 2026
Սպասվում են տեղումներ
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության

ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը հասարակությանը հիասթափեցրեց. Ա. Մարտիրոսյան

ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը հասարակությանը հիասթափեցրեց քաղաքականությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը` քաղաքական տարին բարեհաջող չհամարելով:

Նրա խոսքով` տեղի ունեցան որոշ գործընթացներ, որոնք հասարակության հետ կապ չունեին, օրինակ` երկխոսությունը: Նրա համոզմամբ` դա հասարակությունից հեռու գործընթաց էր: «Դրա արդյունքում ունեցանք այն, որ քաղաքացին հիասթափվեց քաղաքականությունից: Եվրախորհուրդը մարտիմեկյան դեպքերը դուրս թողեց օրակարգից, որի հիմնավորումը երկխոսությունն էր: Տեղի ունեցավ փետրվարյան կոալիցիոն հուշագրի ստորագրումը: Այս ամենը, իհարկե, չէր կարող լուծել հասարակության խնդիրները, բայց լուծեց իշխանությունների պահպանման խնդիրը»,- մեկնաբանեց Ա. Մարտիրոսյանը`հավելելով, որ մարտ ամսի մեծ բողոքի ալիքը մարեց երկխոսության միջոցով:

Նա արձանագրեց, որ հաջողություններ նույնպես եղել են: «Կարծում եմ ` հաջողություններ տեղի ունեցան մարզական աշխարհում: Բազմաթիվ մրցաշարերում ՀՀ դրոշը բարձրացավ: Փառք մեր մարզիկներին, ովքեր այս տարի կարողացան ապահովել մեր հիմնի և դրոշի բարձրացումը»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով իշխանական փոփոխությունների շուրջ` նա ասաց. «Այն իմիտացիոն փոփոխությունները, որոնք իշխանությունները փորձում են անել, թող որ դառնան իսկապես բեկումնային, և այդ բարեփոխումների ընթացքում կունենանք իրական փոփոխություններ»:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախընտրական համագործակցություններին` նա ասաց, որ ցանկացած քաղաքական ուժի հետ կուսակցությունը կհամագործակցի, եթե լինեն նույն նպատակները:

«Ցանկացած իշխանական կուսակցության հետ, որը կհամաձայնի պառլամենտական կառավարությանը, որտեղ տնտեսությունը և քաղաքականությունը պետք է տարանջատվեն, մոնոպոլիզմը, հովանավորչությունը վերանա, Մարտի մեկի զոհերի գործերը բացահայտվեն, հայ-թուրքական արձանագրությունները ետ կանչվեն, կհամագործակցենք»,- ամփոփեց Արմեն Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում