Դեկտեմբերի 20-ին` ժ. 14.30-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկն ինքնասպանություն է գործել։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Մահացածը 1987թ. ծնված Սահակ Ավետիսյանն է, ով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ս. Ավետիսյանը 31.01.2007թ. Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7, 8 և 11-րդ կետերով, 165 հոդվածի 4-րդ մասով ինչպես և 175 հոդվածի 3-րդ մասով դատապարտվել էր 15 տարի ազատազրկման:
Ս. Ավետիսյանը երկտող է թողել, որով խնդրում է մահվան համար ոչ ոքի չմեղադրել` հավելելով, որ ինքն ընտանեկան խնդիրներ ունի:











































