ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում երեքշաբթի մայրուղու վրա ոչ մեծ ինքնաթիռ է ընկել, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ավիացիայի դաշնային ծառայությանը:
Զոհվածների մեջ կան նյույորքյան Greenhill & Co. ընկերության երկու բանկիրներ:
Ընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել են նաև բանկիրներից մեկի կինը և երկու երեխաները: Աղետի պատճառները պարզվում են:











































