Tuesday, 07 05 2024
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

«Հետխորհրդային երկրներում բռնատիրական միտումները ներսից են, ոչ թե դրսից»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆեոդոր Լուկյանովը:

– Պարոն Լուկյանով, եթե Ռուսաստանի վերջին իրադարձություններին նայենք լրագրողի, փորձագետի աչքերով, ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը, ռուսաստանյան հասարակությունը անցե՞լ է անշրջելիության կետը, վերջին իրադարձությունները կարո՞ղ են սպառնալիք դիտվել առաջիկա նախագահական ընտրություններից առաջ` Վլադիմիր Պուտինի համար:

– Իհարկե ոչ: Անշուշտ, իրավիճակ է փոխվել, մոնոլիտային կայունությունը, որը գոյություն ուներ մինչև աշուն` չկա: Դրա վրա երկու գործընթացներ ազդեցին` հասարակության ձանձրույթը նույնօրինակությունից` նույն մարդիկ, նույն դեմքերը, ինչը կաթիլ-կաթիլ ավելանում էր, և երկրորդը` իշխող վերնախավի ներսում դժգոհություններն առ այն, որ փոփոխություններ չկան: Սրան գումարած` իշխանության փոփոխման միջոցը սեպտեմբերին, այսպես կոչված` փոխատեղումը, բոլորին դուր չեկավ առավելապես իր ձևի մատուցման մեջ, այլ ոչ այնքան` բովանդակության: Պարզվեց, որ որևէ մեկի կարծիքը որևէ նշանակություն չունի: Այսինքն` այս առումով հիմա իրավիճակն այնպիսին չէ, ինչպես վերջերս էր:

Բայց առայժմ ես որևէ հիմք չեմ տեսնում համարելու, որ Պուտինի իշխանավարումը սպառնալիքի տակ է: Ստրուկտուրիզացված ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, և հազիվ թե հայտնվի բողոքի այն ակցիաներից, որոնց ականատեսն եք դուք դարձել:

Կան անհաջողության ախտանիշեր, և շատ բան կախված է լինելու, թե ինչպես է իշխանությունն իրեն պահելու` իշխանությունը դասեր կքաղի՞, թե՞ կփորձի հին մեթոդները գործի դնել… Եթե հին մեթոդներով առաջնորդվի` խնդիրները ավելի կխորանան: Սակայն այժմ խոսել արմատական սցենարների մասին` որևէ հիմք չկա:

– Այսինքն` ռուսաստանյան ընդդիմությունը որևէ հնարավորություն չունի՞ առաջիկա մի քանի ամիսներին դրսևորվելու և հասարակական տրամադրությունները առաջնորդելու:

– Ընդդիմություն չկա, որովհետև ընդդիմություն ասելով` ես հասկանում եմ ուժեր, որոնք բավական ստրուկտուրիզացված են, որոնք ունեն գործողությունների պլան, ռազմավարություն, նպատակ: Ռուսաստանում ընդդիմություն չկա այդ հասկացողության շրջանակներում, մենք միայն ականատես ենք լինում բողոքի դրսևորումների, որոնց հիմքում ընտրությունների վերաբերյալ դժգոհությունն էր: Ուշադրության արժանի հանրահավաքում հավաքվեցին տրամագծորեն հակառակ կողմնորոշումներով քաղաքական ուժեր: Թե ինչ դրանից կառաջանա` բոլորովին անհայտ է: Ես կարծում եմ` իշխանությունները հավասարազոր աշխատանքներ են տանում այդ խմբերին տարբեր ուղղություններով բաժանելու գործում: Իսկ դա այդքան էլ բարդ չէ, քանի որ նրանք ընդհանուր ոչինչ չունեն գաղափարական դաշտում, բացի այն, որ ներկա վիճակից դժգոհ են: Այդ իսկ պատճառով ես չեմ տեսնում հնարավորություններ ընդդիմության ի հայտ գալու ուղղությամբ, առավել ևս` չգիտեմ, թե ինչ պետք է անի այդ ընդդիմությունը:

– Պարոն Լուկյանով, մեծ գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրների ավտորիտար ռեժիմները սերտորեն ասոցացվում են Պուտինի համակարգի հետ: Ինչպե՞ս կարող են ռուսաստանյան հասարակական տրամադրությունները ազդել հետխորհրդային պետությունների քաղաքական-հասարակական տրամադրությունների վրա:

– Կարծում եմ` պետք չէ բացարձակացնել Ռուսաստանի ազդեցությունը: Այն, անշուշտ, նշանակալի է, բայց ամեն երկիր իր տրամաբանությունն ունի: Պուտինը շատերի համար ինչ-որ ձգողական մի հատկություն ունի, և դա միայն հետխորհրդային երկրներին չի վերաբերում: Պուտինի` տիրակալի նոր վախեցնող կերպարը Արևմուտքում գերագնահատվում է ավելի, քան կա իրականում: Իսկ հետխորհրդային շատ երկրների բնակիչների համար Պուտինը ամենաժողովրդականություն վայելող գործիչն է համարվում: Օրինակ` Մոլդովայում էլ կուզենային իրենց մոտ Պուտին ունենալ…

Այս առումով, ռեժիմի քայքայումը, անհաջողություններն ու ձախողումները կազդեն հասարակական տրամադրությունների վրա: Բայց ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ հետխորհրդային երկրներում բռնատիրական միտումները ներսից են ծագում, այլ ոչ թե դրսից: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր երկրում` լինի Հայաստանը, Ադրբեջանը կամ էլ Ուկրաինան, որտեղ ևս ակնհայտ են բռնատիրական միտումներ, դրանք կապված չեն այն բանի հետ, որ կա Պուտինի օրինակը, այլ կապված են այդ երկրների ներքին դինամիկայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում