«Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժման մասնակիցները ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի կենտրոնում այրել են իրենց վրանային ճամբարը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ցուցարարները վրաններն այրել են ոստիկանական գործողությունների ժամանակ, երբ վերջիններս փորձել են հեռացնել ճամբարը: Իրավապահ մարմիններին դիմադրել է մոտ 50 «օկուպանտ»:
Հրշեջները մարել են կրակը, որից հետո ոստիկանությոնը հավաքել է վրանները: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Ինը մարդ ձերբակալվել է:
Գործակալությունը նշում է, որ Դենվերի վրանային ճամբարը ԱՄՆ մեծ քաղաքներում հակակապիտալիստական ճամբարներից վերջիններից էր: Ավելի վաղ ոստիկանությունը հեռացրել էր Նյու Յորքի և Լոս Անջելեսի ճամբարները:
Հիշեցնենք, որ «Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժումը սկսվել է Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին: Ակցիայի մասնակիցները բողոքում էին ֆինանսական ինստիտուտների և սոցիալական անհավասարությունների դեմ:










































