Դեկտեմբերի 20-ին` ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան-Կուրթան ճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Վարդաբլուր գյուղի բնակիչ, 1926 թ. ծնված Խալաթ Գրիգորյանին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վերջինս տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:









































