Saturday, 06 06 2026
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն

Հոլանդիայի թանգարանից անհետացել է ռեակտիվ կործանիչի կրկնօրինակը

Նիդերլանդների արևելքում գտնվող Արնեմ քաղաքի ավիացիոն թանգարանից անհետացել է F104 Starfighter ռեակտիվ կործանիչը, ավելի ստույգ՝ նրա փոքրացված 1:2 մասշտաբով տարբերակը:

Ինչպես հայտնում է ВВС-ն, թանգարանի ղեկավարությունը կորուստը հայտնաբերել է կիրակի առավոտյան, երբ հաստատությունը բացվել էր այցելուների համար:

Թանգարանի տնօրեն Էդվին վան Բրակելը չի հասկանում, թե ինչպես են գողերը, առանց նկատվելու, թանգարանից դուրս բերել 10 մետր երկարությամբ և կես տոննա քաշով ինքնաթիռը:

Թանգարանի ղեկավարությունն ասում է, որ իրենցից փրկագին չեն ուզել, և հույս ունեն, որ ինքնաթիռը գողացել են կատակասերները, այլ ոչ թե գունավոր մետաղների գողերը: Այդ տարբերակի մասին խոսում է գողերի թողած գրությունը. «Թռավ: Կհանդիպենք հաջորդ տարի»:

Հոլանդիայում գոյություն ունեն ակումբներ, որոնք Նոր Տարվա նախաշեմին զվարճանքի համար կատարում են ամենաանհավանական գողությունները: Ամենահայտնին տեղի էր ունեցել անցած տարի Ռեյդեն քաղաքում. «Վեզուվի» ակումբի անդամները հեծանիվի վրա տարել են Բեաթրիքս թագուհու արձանիկը:

Սովորաբար կատակասերները գողոնը տանում են իրենց գյուղ և դիմավորում Նոր Տարին:

Այս անգամ «Վեզուվին» չի հաստատել, որ թանգարանից ինքնաթիռի անհետացումը իր ակումբի անդամների ձեռքի գործն է, սակայն և չի հերքել: «Սպասենք մինչև հունվարի 1-ը, այն ժամանակ պարզ կլինի»,- ասել է տնօրենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում