«Ժողովուրդ»–ը գրում է, որ արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» փաստաթղթային ուսումնասիրություններում լուրջ բան չգտնելով (չի բացառվում, որ այս պահին նպատակահարմար չգտնելով), հետ էր վերադարձրել առգրավված համակարգիչների մի մասը։
«Սակայն ՀԷՑ-ին պատժելու, տուգանելու մտադրություններն իշխանության մեջ կարծես դեռևս պահպանվում են։ Ինչպես վկայում են մեր աղբյուրները, ՊԵԿ-ի քննչականում հիմա էլ սկսել են նայել «Հայաստանի էլեկտրական ցանցերին» վերաբերող նախկինում կարճված գործերը։ Թե ինչեր կբացահայտվեն ՊԵԿ-ի այս գործունեության արդյունքում, թերևս կարելի է պատկերացնել»։








































