Թանկարժեք բրոնզե արձանը, որը պատրաստվել է քանդակագործ Բարբարա Հեպուորտի կողմից, գողացվել է Լոնդոնի զբոսայգուց և հնարավոր է, որ մասերի բաժանվի և վաճառվի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Երկու ձև» անունով քանդակը, որը ապահովագրված էր մոտ 800 հազար դոլարով, երկուշաբթի գիշերը գողացվել է զբոսայգուց:
Գողությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պղնձի, կապարի և բրոնզի գներն աճել են: Այդ է մտավախության պատճառը, որ այն կվաճառվի:





































