«Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է ձեռք բերել Ռոբբին Վան Պերսիին, ով իր ներկայիս թիմի` «Արսենալ»-ի հետ չի պատրաստվում երկարաձգել իր պայմանագրի ժամկետը:
Պրեմիեր Լիգայի գործող առաջատարը ցանկանում է հոլանդացի հարձակվողին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և պատրաստ է առաջարկել 41.6 մլն ֆունտ:
28-ամյա Հարձակվողի պայմանագիրը «զինագործներ»-ի հետ գործում է մինչև 2013 թվականի հունիս, ըստ որի` նա շաբաթական ստանում է 80.000 ֆունտ աշխատավարձ: Տրանսֆերի կայացման դեպքում հոլանդացին կդառնա «Արսենալ»-ից տեղափոխված և «քաղաքայիններ»-ի կազմում հանդես եկող 4-րդ ֆուտբոլիստը` Կոլո Տուրեից, Սամիր Նասրիից և Գայել Կլիշիից հետո: