Իրանն առաջին անգամ ԱԷՄԳ-ի զեկույցի հրապարակումից հետո հրավիրել է գործակալության դիտորդներին իր երկիր, որպեսզի մի շարք խնդիրների լուծում տրվի: Այս մասին Reuters-ին հաղորդել է ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Աի Ասգար Սոլտանիեն:
Ըստ Սոլտանիեի` մինչ այդ դեկտեմբեր ամսին ինքը համապատասխան նամակ էր գրել ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիո Ամանոյին, ով զեկույցի մեջ ներկայացրել էր, որ աշխատանքներ է տանում ատոմային զենք ստեղծելու ուղղությամբ:
Ինչպես երեքշաբթի օրը հաղորդել է France-Press–ը, Իրանը նամակ է ուղարկել գործակալությանը, որով հրավիրել է դիտորդներին: Սակայն ԱԷՄԳ-ում թերահավատորեն են մոտենում այս հրավերին:










































