«Պատերազմ» արվեստի խմբի ակտիվիստ Պյոտր Վերզիլովին կուղարկեն բանակ՝ ծառայելու: Այս խումբը հայտնի է փողոցային այնպիսի միջոցառումների կազմակերպմամբ, ինչպիսին են «Պալատային հեղաշրջում»–ը և «Արգելված արվեստ-2006»–ը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, Մոսկվայի մարզի զորակոչային հանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ զորակոչիկը կարող է հանձնաժողովին փաստաթղթեր ներկայացնել, որոնք նրան իրավունք կտան հետաձգել ծառայությունը:
Իսկ եթե նա խուսափի պարտադիր ծառայությունից, ապա նրան երկու տարով կազատազրկեն:








































