Wednesday, 17 06 2026
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է

«Խոստովանեց Սկումբրիևիչը»

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի հայտարարությունն այն մասին, որ արտագաղթող մարդիկ էլ ապրանք են, որոնք արտահանվում են և Հայաստան են ուղարկում տրանսֆերտներ, բացի խնդրի բարոյական կողմից, ունի նաև քաղաքական շատ լուրջ բաղադրիչ:

Մի կողմ թողնենք այն, որ մի քանի բիզնեսների սեփականատեր, շքեղ կյանքով ապրող Վարդան Այվազյանի համար կարող են ապրանք լինել մարդիկ, որոնք Հայաստանում պարզապես հուսահատության են հասել սոցիալական անելանելիությունից և ստիպված թողնում են հայրենիքը: Հարցի բարոյական կողմը թողնենք մի կողմ, թեև դա երևի թե ամենագլխավոր կողմն է և ի ցույց է դնում, այսպես կոչված, հայաստանյան վերնախավի ողջ բարոյական նկարագիրը, իշխող ցինիզմի և սահմանազանցության աստիճանը: Բայց, այստեղ կա նաև քաղաքական շատ լուրջ բաղադրիչ՝ ի դեմս այն արտահայտության, թե պետությունը խրախուսում է աշխատուժի արտահանումը: Վարդան Այվազյանը, փաստորեն, խոստովանում է, որ արտագաղթը խրախուսվում է պետական մակարդակով: Այվազյանը իշխող կուսակցության ներկայացուցիչ է, ոչ ամենահետին ներկայացուցիչը, նախարար է աշխատել, այժմ պատգամավոր է, խորհրդարանական կարևոր հանձնաժողովի նախագահ: Այսինքն՝ նրա հայտարարությունը բավական պատասխանատու և լուրջ քաղաքական հայտարարություն է, ինչը բացահայտում է, որ Հայաստանից մարդկանց արտագաղթը խրախուսում է պետությունը՝ աշխատուժի արտահանման անվան տակ:

Եվ այստեղ արդեն բոլորովին նոր լույսի ներքո են հայտնվում արտագաղթի մասին Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և մյուս չինովնիկների հայտարարությունները, թե պետությանը մտահոգում է այդ երևույթը, և անում են հնարավորը արտագաղթը նվազեցնելու համար: Իրականում Վարդան Այվազյանը խոստովանում է, որ ոչ թե հնարավորն է արվում այն կանխելու համար, այլ խրախուսվում է որպես «արտահանվող ուղղություն»:

Թե ինչ է արտագաղթը Հայաստանի համար, թերևս պարզ է բոլորին: Արտագաղթն ուղղակի քամում է Հայաստանը, ջլատում Հայաստանի ամենակարևոր պոտենցիալը՝ մարդկային ստեղծագործական ներուժը: Հայաստանը դատարկվում է մտքից, դատարկվում է հեռանկարից: Եվ այս պայմաններում, երբ որևէ պաշտոնյա հայտարարում է, թե պետությունն է խրախուսում արտագաղթը, ուրեմն կամ հայտարարում է, ըստ էության, պետության դեմ իշխանական մակարդակի դավադրության կամ հանցագործության մասին, կամ էլ նա պետք է անհապաղ հեռացվի իշխանությունից, եթե իշխանությունը իրականում չի անում հենց այն, ինչի մասին խոսում է Վարդան Այվազյանը: Ընդ որում՝ Վարդան Այվազյանն, ըստ էության, ասում է պարզապես այն, ինչը իբր թե կատակով ասել էր Տիգրան Սարգսյանն իր հայտնի հարցազրույցում, որը մեծ աղմուկ հանեց: Խոսքն այն մասին է, որ վարչապետը լրագրողի հետ զրույցում կատակով հայտարարել էր, թե բա եթե թույլ չտանք արտագաղթի կրիտիկական զանգվածը, ապա հո թույլ չենք տալու մնան այստեղ և հեղափոխություն անեն: Իրականում կատակի անվան տակ ասված այդ խոսքերը այսօր լրջության լույսի ներքո են պատկերանում Վարդան Այվազյանի հայտարարությունից հետո, համենայնդեպս քանի դեռ Սերժ և Տիգրան Սարգսյանները նրան հրապարակավ չեն դատապարտել, չեն քննադատել և չեն ենթարկել պատասխանատվության, որը տվյալ պարագայում կարող է բավարար լինել միայն այն դեպքում, երբ Այվազյանը պարզապես վայր դնի մանդատն ու հեռացվի իշխող կուսակցությունից:

Խնդիրն այստեղ ամենևին Այվազյանը չէ: Լինի նա կամ մեկ ուրիշը, եթե հայտարարվում է ընդամենը երեք միլիոնանոց, շրջափակված, չդադարած պատերազմի մեջ գտնվող երկրում արտագաղթը խրախուսելու պետական քաղաքականության մասին, ապա իշխանության արձագանքը այստեղ դառնում է չափազանց կարևոր և այդ արձագանքը կամ պետք է լինի հստակ և խիստ, կամ էլ պարզապես մյուս բոլոր տարբերակները հաստատելու են, որ հայտարարությունը ճիշտ է: Իսկ դա արդեն նշանակում է, որ խոսքը պետության դեմ դավադրության մասին է: Չէ՞ որ հանրապետական որոշ երիտասարդներ և նաև տարեցներ հենց դավադրության մեջ են մեղադրում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են մնալ Հայաստանում և պայքարել Հայաստանում որակական փոփոխությունների համար, պայքարել կոռուպցիայի դեմ, պայքարել անիրավության դեմ:

Ո՞րն է այստեղ դավադրություն՝ Հայաստանի առողջության համար պայքա՞րը, թե՞ Հայաստանը դատարկելու պետական քաղաքականությունը: Իշխանությունը պարտավոր է արտահայտվել, պարտավոր է բացատրություն տալ Այվազյանի հայտարարությունների կապակցությամբ, ընդ որում՝ սպառիչ և համապարփակ, առանց ընդհանրական ձևակերպումների բացատրություն: Թեև այստեղ, իհարկե, իշխանությունը բացատրելու բան էլ չունի, բացի Այվազյանի հետ լռելյայն համաձայնելը, որովհետև ամեն ինչ բացատրված է դեռևս Այվազյանից առաջ էլ, այն տնտեսական քաղաքականությամբ, որ վարում է իշխանությունը, հայտարարելով օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին, իսկ իրականում պարզապես ոչնչացնելով փոքր ու միջին բիզնեսը, այն դնելով հարկային և վարչարարական նորանոր բեռի տակ: Կառավարության բացատրության կարիքը, ցավոք սրտի, երկրում արդեն գրեթե ոչ ոք չունի, որովհետև բոլորը գիտեն կյանքը, բոլորն առնչվում են իշխանության գործունեության արդյունքին, զգում այդ արդյունքն իրենց մաշկի վրա, և պարզապես թողնում ու հեռանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում