Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ազգային ժողովի համար բանակը չկա՞

Վերջին շրջանում Հայաստանում բավականին ակտիվացել են տարատեսակ քննարկումները բանակի մասին: Առաջին հորիզոնականում, իհարկե, զինված ուժերում մարդու իրավունքների խնդիրն է, բայց քիչ չեն քննարկումները այլ հարցերի շուրջ: Օրինակ՝ տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ սոցցանցերում հռետորական հարցեր են տալիս՝ «ինչո՞ւ Հայաստանը չունի այս հրանոթից», «ինչո՞ւ են մեր հրթիռային զորամասերը բոլոր մանրամասներով երևում GoogleEarth-ից», «ինչո՞ւ է ՊՆ-ն անում սա ու չի անում նա» և այլն: Այդ բոլոր հարցերը, բնականաբար, մնում են անպատասխան:

Ես չէ, որ պիտի ասեմ, որ հասարակությանը հուզող բոլոր հարցերի բարձրաձայնման, քննարկման և անհրաժեշտության դեպքում իրավական լուծում տալու համար հենց գոյություն ունեն խորհրդարանները: Լավ կամ վատ, բայց մեր երկրի խորհրդարանն էլ է քննարկում հասարակության և երկրի առջև ծառացած խնդիրները: Սակայն դա չես ասի բանակին վերաբերող հարցերի մասին:

Այսօր աշխարհի տարբեր երկրներում խորհրդարանների մասնակցությունը զինված ուժերի քաղաքական կառավարման մեջ տարբեր է: Արևմտյան տարբեր երկրների պառլամենտները բացի ռազմական բյուջեի և կանոնագրքերի հաստատումից, իրավունք ունեն փոխել պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը, նշանակել և պաշտոնից հանել բարձրաստիճան գեներալների, բանակի բոլոր (կամ գոնե միջազգային) գնումները հաստատել կամ մերժել: Ինչպես նաև, սովորաբար խորհրդարանները կարող են տարբեր (ռազմական) հարցերի մասին անկախ փորձագիտական եզրակացություններ ստանալ և բանակում տեղի ունեցած միջադեպերի խորհրդարանական քննություն վարել, փոխել քաղաքականությունն այնպես, որ նման միջադեպերը բացառվեն:

Օրինակ` 1993 թվականին կանադական «Կոմանդոս» ստորաբաժանումներից մեկը Սոմալիում դաժան ծեծի ենթարկեց մի տեղացի դեռահասի և առանց դատի գնդակահարեց մի քանի ահաբեկչի: Թեև մեղավորները դատվեցին, իսկ պատասխանատու սպաները «դուրս թռան», բայց տեղի ունեցածի շուրջ հավաքվեց խորհրդարանական հետաքննող հանձնաժողով, որը երկու տարի քննարկում էր Կանադայի զինված ուժերի ինստիտուցիոնալ հարցեր: Արդյունքը եղավ այն, որ Կանադայի խորհրդարանը փոխեց զինված ուժերի կադրային քաղաքականությունը:

Ինչպես ասացի, զարգացած երկրների խորհրդարանները, հիմնվելով փորձագիտական եզրակացությունների և ռազմական կարիքների վրա` որոշում են այս կամ այն զենքը գնել կամ չգնելու հարցը: Օրինակ` շաբաթներ առաջ Ֆրանսիայի խորհրդարանը որոշեց, որ բանակը պետք է գնի ոչ թե իսրայելական Heron, այլ ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու ինքնաթիռները: Որոշումը հրապարակային էր, և ոչ ոք չասաց, որ այդ ռազմական նրբությունները պատգամավորների իրազեկությունից դուրս են:

Ի հեճուկս զարգացած երկրներում գործող մոդելի` Խորհրդային Միությունից մնացած մոդելը պնդում է, որ քաղաքական գործիչները զինված ուժերի հարցերից «բան չեն հասկանում» և չպետք է խառնվեն դրանց ղեկավարմանը: Հայաստանի Ազգային ժողովը «խելոք-խելոք» ամեն տարի հաստատում է գործադիրի ներկայացրած ռազմական բյուջեն, 10-15 տարին մեկ դեկորատիվ փոփոխություններ է անում զինվորական կանոնագրքերում և համարյա երբեք չի քննարկում բանակին վերաբերող լուրջ ու գլոբալ հարցեր:

Խնդրի շուրջ զրուցեցինք ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի հետ, որը մեզ հետ հեռախոսազրույցում համաձայնեց, որ ցանկալի կլիներ, որ Զինված ուժերին վերաբերող ավելի շատ հարցեր քննարկվեին Ազգային ժողովում: Պարոն Կարապետյանը չմանրամասնեց իր պատասխանը` նշելով, որ «այստեղ կա անվտանգության խնդիր»:

Նույն հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը, որը նաև Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է, համաձայնելով, որ Զինված ուժերի հանդեպ խորհրդարանի ուշադրության մակարդակը ցածր է, խորհրդարանի գործողությունները գնահատեց «համեստություն»: Նա նաև նշեց, որ խորհրդարանի նախաձեռնած ոչ մի քննարկում գործադիրը չի խոչընդոտել:
Հարցի շուրջ զրուցեցինք նաև Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանի հետ, որն ընդգծեց, որ նախարարությունը համագործակցում է Ազգային ժողովի հետ` այդ համագործակցությունը համարելով շատ կարևոր: Կարապետյանը նաև նշեց, որ խորհրդարանում պրոֆեսիոնալ քննարկումներն ու վերահսկողությունը դրականորեն կանդրադառնան բանակի վրա:

Փաստորեն, ստեղծվել է բավականին զավեշտալի իրավիճակ, երբ թե՛ գործադիրը, թե՛ օրենսդիրը և թե՛ ընդդիմադիրը համամիտ են, որ խորհրդարանը պետք է ավելի ակտիվ լինի բանակին վերաբերող հարցերում, բայց այդ «ակտիվացումը» տեղի չի ունենում: Այսինքն` խորհրդարանը բանակի հարցում մատնված է անգործության (կամ համարյա անգործության):

Անշուշտ, կարելի է հազարավոր վերլուծություններ գրել մեր Ազգային ժողովի չարածների մասին: Բայց եթե այլ հարցերում խորհրդարանը գոնե մասնակցում է քննարկումներին, ու այդ հարցերի շուրջ ընդդիմադիրները հաճախ հանրությանը ներկայացնում են, որ կարող է լինել այլ մոտեցում, ապա բանակի հարցում քար լռություն է… Այնպես, կարծես բանակը, որն ապահովում է երկրի ֆիզիկական անվտանգությունը, որին տրվում են ահռելի գումարներ, որում զարգացած է կոռուպցիան, որում այս պահին ծառայում է երկրի բնակչության շուրջ 2 տոկոսը, և որում մահանում են քաղաքացիներ, Ազգային ժողովի համար համարյա գոյություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում