Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵՄ Նախարարների խորհուրդը որոշել է Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի հետ անցագրային ռեժիմի և ռեադմիսիայի մեղմացման բանակցություններ սկսելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ խորհրդի մամլո ծառայությունը։
Որոշումն ընդունվել է երեկ՝ Բրյուսելում կայացած ԵՄ Նախարարների խորհրդի նիստում։ Մանդատի ստացումից հետո Եվրահանձնաժողովը կարող է Հայաստանի ու Ադրբեջանի հետ տվյալ խնդրի շուրջ բանակցություններ սկսել։











































